Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներն ուսումնական այցով Սլովենիայում էին

Home / Activities / Activity Highlights / Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներն ուսումնական այցով Սլովենիայում էին
21-04-2019

Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներն ուսումնական այցով Սլովենիայում էին

Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա: Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ եւ փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության եւ ինովացիոն միջավայրի ձեւավորման հարցերի շուրջ:

Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ եւ այսօր համարվում է Հարավարեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ եւ ինովացիոն թիմեր: Իր գործունեությամբ տեխնոպարկը նպաստում է երկրում նորարարական եւ ձեռներեցական էկոհամակարգերի զարգացմանը՝ Սլովենիայի կառավարության հետ համատեղ: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը և կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:

Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի եւ ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը եւ ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:

 Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովենիայի կառավարությունում` Կրթության, Գիտության եւ Սպորտի, Տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարարությունների, Զարգացման եւ եվրոպական ինտեգրման կառավարական գրասենյակի, Սլովենիայի ձեռներեցության հիմնադրամի, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ՝ տեղեկանալու նրանց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի և քաղաքականությունների, տեխնոլոգիաների և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև տեղական տեխնոպարկի հետ համագործակցության մասին՝ ուղղված սմարթ մասնագիտացումների ներդրմանը և փորձնական ծրագրերի իրականացմանը: 

Այցի վերջին օրը ՁԻՀ-ը եւ Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում:

Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը,հետազոտության և զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության եւ տեխնոլոգիական այլ ուղղություններում: 

Հուշագրով նաեւ նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման եւ փորձագետների փոխանակման ուղղություններում:   

Հայաստանյան պատվիրակության անդամները, խոսելով Լյուբլյանայի տեխնոպարկում անցկացրած հանդիպումների մասին, կարեւորել են տեխնոպարկի անդամակցության քաղաքականության, վաճառքների կառուցվածքի, ԵՄ ծրագրերում ակտիվ ներգրավման, ինչպես նաեւ վերջին շրջանի համագործակցության մասին տրամադրված տեղեկատվությունը:

 Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

 

 

 

 

 

 

 

 

upcoming events


No upcoming events

Recent activities VIEW ALL Activities+

2019-10-10

Երևանում ընթանում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երկրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի է ունենում  հոկտեմբերի 11-12-ը։

 

 

 

 

 

 

 

2019-10-02

3rd Regional WE Club successfully held in Sisian

The 3rd Regional WE Club took place in Sisian, Syunik Region on September 27 organised by the consortium of Goris Women Resource Center and Mirhav hotel. The latter are the successors of the WE Club platform in Syunik Region.  The topic of the event was “Art of Sales”.

 

 

 

 

2019-09-02

Think Bigger Think Future

"Think Bigger, Think Future "- the Women Entrepreneurs' Workshop was held on August 28th organised by SMEDA project, aiming at summing up the series of activities on enhancing women entrepreneurship implemented by the project through it WE Clubs, WE Talks and working groups. It gathered leading women entrepreneurs, BMO representatives,  advisers and trainers in Armenia to exchange and share their experiences on successful models for women entrepreneurship, discuss the current challenges and suggest strategic approaches for further development and promotion of women empowerment topic. The event hosted special guests form Germany and Georgia: Tinatin Rukhadze, Jean Elsner and Amelia Omerika, who eagerly shared and presented their success stories with useful tips during the "Mentorship and Coaching for Women Entrepreneurs" event following the workshop.

The message delivered by Tinatin Rukhadze, founder of a consulting company in Georgia, trainer and coach was that if a woman wants to be successful she should be strong and believe in herself, and only after that the rest of the world will believe in what she does. Do not be afraid to try and challenge, be strong and patient on your way to success, this was one of the inspiring messages to the Armenian women entrepreneurs. 

The event was concluded by screening of the film on Women Heroes, produced by EU-SMEDA project: