«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հաքաթոն

Home / Activities / Activity Highlights / «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հաքաթոն
19-05-2019

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հաքաթոն

 2019թ.  մայիսի 18-ից 19-ը ԵՄ «Աջակցություն՝ ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագրի օժանդակությամբՎանաձորում անցկացվեց«Հայաստանումզբոսաշրջությանզարգացմաննուղղվածնորարարգաղափարների» երկրորդ հաքաթոնըՄիջոցառումը կազմակերպվել էր Վանաձորի տեխնոլոգիականկենտրոնի,  Ձեռնարկությունների ինկումբատոր հիմնադրի և Լոռու մարզպետարանի  կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ:

Հաքաթոնինպատակնէրխթանելզբոսաշրջությանոլորտիզարգացումը Հայաստանում՝շուկայում առաջարկելով նորարարականլուծումներևծառայություններ, որոնքկգրավեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներիև կապահովեն ավելիմեծեկամուտներ՝ գաղափարներն ու ծրագրերն իրականացնողներիհամար:

Շուրջ 30 թիմ ողջ Հայաստանից ակտիվորեն մասնակցեց ստեղծագործական ու ոգևորիչ մթնոլորտում ընթացող միջոցառմանը՝ փորձառու մենթորների գլխավորությամբ, 24 ժամ աշխատելով իրենց գաղափարների և պրոդուկտների նախատիպերի մշակման վրա: Կազմակերպվեցին թեմային առնչվող մի շարք աշխատաշրջաններ, օրինակ.   

մասնակիցներին Գերմանիայից ժամանած absoluteGPS կազմակերպության համահիմնադրի կողմից ներկայացվեց «Զբոսաշրջության զարգացման փաստեր» թեմայով դասախոսությունը,   աշխատանքն ու հանգիստը համատեղելու հնարավորություն ընձեռող Դեբեդ լայֆ կենտրոնը, «Հայաստանի ստարտափ ակադեմիայի» առաջարկած «Ինչպես սկսել բիզնես՝ Հայաստանում» բանախոսութունը:  Տրամադրվեց նաև պրակտիկ խորհրդատվություն և ուղղորդում՝ վերջնական ծրագրերի մշակման աշխատանքների ողջ ընթացքում, որոնք միջոցառման երկրորդ օրը ներկայվեցին հաքաթոնի ժյուրիին:

Այսպիսով, լավագույնները, որոնք առավել նորարար, ստեղծագործ ու ազդեցիկ էին, ԵՄ «Աջակցություն՝ ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից արժանացան համապատասխանաբար 2 000 000, 1 200 000 և 750 000 դրամ մրցանակների, որոնք տրամադրվեցին որպես աջակցություն՝ ներկայացված պրոդուկտների հետագա մշակման, առաջմղման համար՝ հնարավորություն ընձեռելով հոգալ մարքետինգին, բիզնես խորհրդատվությանը, թարգմանչական ծառայություններին, Եվրոպական երկրներ ուսումնական այցերի կամ ցուցահանդեսների մասնակցությանն առնչվող ծախսերը:

Առաջին մրցանակին է արժանացելGuide Me  բջջային հավելվածը, որը 4-8 րոպեների ընթացքում 10 լեզուներով կպատմի ավելի քան 60 մշակութային ու պատմական վայրերի մասին: Այն ներառում է  նաև քարտեզ, որտեղ նշված են հյուրատները, ռեստորանները, հեծանվային և քայլարշավային երթուղիները: Հյուրատներին վերաբերող ինֆորմացիան կներկայացվի 1-2 րոպե տևողությամբ ձայնագրությունների միջոցով:

 Երկրորդ տեղն է զբաղեցրել Armenia Discovery առցանց խանութ տեղեկատվական հարթակը, որտեղ ներգնա տուր օպերատորներին հնարավորություն կընձեռվի գրանցել իրենց կազմակերպությունները և ունենալ մինի վեբ-կայքեր: Այն  նպատակ ունի նաև աջակցել Հայաստանի հեռավոր գյուղերում բնակվող ստեղծագործ մարդկանց վաճառել իրենց ապրանքները տարբեր երկրնրում:

 

Երրորդ մրցանակին է արժանացել Guru Guide-ը: Այս հավելվածի միջոցով քաղաքների ու գյուղական համայնքների բնակիչները ուսանելու, զբոսավար դառնալու ու հավելվածում գրանցվելու միջոցով աշխատանք գտնելու            հնարավություն կստանան՝կիսվելով իրենց հարազատ քաղաքի մասին պատմություններով: Հավելվածը տրամադրում է հարթակ, որը կապ է ստեղծում տեղաբնակների ու զբոսաշրջիկների միջև ու հնարավորություն է ընձեռում ծանոթանալ զբոսաշրջիկների անբաժան ընկեր դարձած տեղաբնակներիիրական պատմություններիին:

Մի   շարք թիմեր, օրինակ՝ Improvis-ը և Travel Trivia-ն, արժանացան նաև խրախուսական մրցանակների ՄԱԶԾ և «Ստարտափ ակադեմիայի» կողմից, ինչը նախատեսում է աջակցություն՝ վերջիններիս գաղափարների ու ծրագրերի իրականացման գործընթացում:  

Ինչպես նշվել է վերևում, սա Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների երկրորդ հաքաթոնն էր, որը կազմակերպվել էր Հայաստանի հյուսիսային շրջանում՝ Լոռիում: Այն միտում ունի վերածվելու կայուն ու շարունակական նախաձեռնության, ինչպես նաև ծառայելու որպես մարզերում թվային ու տեխնոլոգիական լուծումների միջոցով զբոսաշրջության ու նորարարությունների զրագացման հարթակ՝ վերածելով Լոռին, ինչպես նաև Հայասստանի այլ մարզերը իրական նորարարական զբոսաշրջային կենտրոնների:

Նյութը պատրաստվեց՝ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից:

 

 

Recent activities VIEW ALL Activities+

2019-05-19

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հաքաթոն

 2019թ.  մայիսի 18-ից 19-ը ԵՄ «Աջակցություն՝ ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագրի օժանդակությամբՎանաձորում անցկացվեց«Հայաստանումզբոսաշրջությանզարգացմաննուղղվածնորարարգաղափարների» երկրորդ հաքաթոնը: Միջոցառումը կազմակերպվել էր Վանաձորի տեխնոլոգիականկենտրոնի,  Ձեռնարկությունների ինկումբատոր հիմնադրի և Լոռու մարզպետարանի  կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ:

 

 

 

 

 

2019-04-21

Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներն ուսումնական այցով Սլովենիայում էին

Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա: Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ եւ փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության եւ ինովացիոն միջավայրի ձեւավորման հարցերի շուրջ: