Երևանում ընթանում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը

Home / Activities / Activity Highlights / Երևանում ընթանում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը
10-10-2019

Երևանում ընթանում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երկրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի է ունենում  հոկտեմբերի 11-12-ը։

Այն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտնու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը։  Գիտաժողովի նպատակը  Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագայի կանխատեսումն է։ Համաժողովը համախմբում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ ակադեմիայի տարբեր ոլորտների հետազոտողների և ինժեներների, ովքեր աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:

 STCC-ն ապահովում է հարթակ քննարկելու՝

  • մեքենայական ուսուցման դոկտորական ծրագրի ստեղծումը Հայաստանում,
  • առաջատար համալսարանների հետդոկտորական գործունեությամբ զբաղվող անձանց ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող հետազոտություններին և հնարավոր հայրենադարձության ուղիների մշակումը,
  • համատեղ հետազոտական լաբորատորիաների ստեղծումը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարանների, և տեղական տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության միջոցով,
  • Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարանական լաբորատորիաների հետ գործնական համագործակցության հնարավորությունները:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, ռոբոտաշինությունն ու իրերի համացանցը, հաշվողական կենսաբանությունը և քվանտային հաշվարկները:

Համաժողովի բանախոսները կկիսվեն իրենց փորձով՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաև Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։ Կլինեն նաև մի շարք կարևոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից: Զուգահեռաբար, կկազմակերպվեն ազդագրերի (poster)ցուցադրություններ՝ տեխնիկական քննարկումներին խորապես անդրադառնալու նպատակով:

Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական ​​և համալսարանական շրջանակներից են, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաև առաջատար հետազոտական ​​հաստատություններից (Ստանֆորդ, UIUC, Տամպեր, և այլն):

Ակնառու խոսնակներից են ՝

  • Մայքլ Քասս՝ NVIDIA-ի վաստակավոր ինժեներ, Ստենֆորդի համալսարանի ասպիրանտ,
  • Գարեգին Պապոյան՝ Մերիլենդի համալսարանի Մոնրո Մարտին պրոֆեսոր,
  • Սոս Աղայան՝ Նյու Յորքի Սիթի համալսարան-ի  Սթեյթս կղզու քոլեջի և ավարտական կենտրոնի համակարգչային գիտության վաստակավոր պրոֆեսոր,
  • Նաիրա Հովակիմյան՝ Իլինոյսի համալսարան Ուրբանա-Շամպայնի մեխանիկական գիտություն և ճարտարագիտություն բաժանմունքի Գրաֆթոնի և Վիլկինսի պրոֆեսոր, IntelinAir-ի համահիմնադիր և գլխավոր գիտնական,
  • Կարեն Էղիազարյան՝ Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի (TUT) պրոֆեսոր,
  • Արա Մարկոսյան՝ Xilix-ի Հայաստանյան գործունեության ղեկավար,
  • Արամ Ադուրյան՝ Flagship ֆոնդի գործընկեր,
  • Օգսեն Գաբրիելյան՝ Boehringer Ingelheim դեղագործական ընկերության բիոինֆորմատիկայի գլխավոր գիտնական,
  • Ալ Եսայան՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն,
  • Աշոտ Պապոյան՝ Tetragenetics ընկերության Associate director, դոցենտ, ասոցացված տնօրեն,
  • Ուիլ Զենգը՝ Ստանֆորդի համալսարանի դասախոս, Unitary հիմնադրամի նախաձեռնող,
  • Էնթոնի Միլլեր՝ Verify Markets-ի կառավարող գործընկեր,
  • Սերգեյ Կուպրիենկո՝ Ring ընկերության հետազոտությունների գլխավոր տնօրեն,
  • Յովան Ստոյանովիչ՝ ELOON-ի գործադիր տնօրեն, Բելգրադ AI-ի ղեկավար,
  • Քրիստոֆ Զողբի՝ Ticketless-ի ԱԲ խորհրդատու, Beirut Al-ի ղեկավար,
  • Բահեր ԲաբաԱլի՝ Թեհրանի համալսարանի դասախոս:

Կազմակերպիչներ՝ 

SmartGateVC վենչուրային ֆոնդ

SmartGateVC վենչուրային ֆոնդը Սիլիկոնյան հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որի ներդրողներն են Թիմ Դրեյփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ձեռներեցներ: Ֆոնդի ներդրումային թիրախային ոլորտներին են արհեստական բանականությունը (AI), տեղեկատվական անվտանգությունը, իրերի համացանցը և Հայաստանում ձևավորվող կենսատեխնոլոգիաները, քվանտային hաշվարկները և բլոկչեյնը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ    

 Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող հաստատություն է: Կառույցը մասնագիտացած է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:

 Աջակիցներ և գործընկերներ՝

 «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիր 

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները՝ Արևելյան գործընկերության երկրներում:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, և իրականացվում՝ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանն ու զարգացմանը՝ խթանելով վերջիններիս ընդգրկուն աճը Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության մշակմանը, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկություններին և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկաների համար նորարարական արտադրանքի ու ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպերը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, մասնավոր հատվածում գիտական հետազոտությունների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև ։

 Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն

Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում երկրի փորձառությամբ պայմանավորված, 2017թ.-ին Ֆիլիպ Մորրիսը կնքեց փոխըմբռնման հուշագրեր ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ՝ ընդգծելով ընկերության մտադրությունը՝ Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու, ինչպես նաև կրթական և հետազոտական ծրագրերին աջակցելու ուղղությամբ՝ ներառյալ մագիստրոսական և ասպիրանտական գիտական ծրագրերը:

2008թ.-ից ի վեր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը կատարել է ավելի քան 6 մլրդ. ԱՄՆ դոլլարի ներդրում հիմնարար հետազոտությունների, առանց ծուխի արտադրանքի մշակման, գիտական հիմնավորման և արտադրանքի կատարելագործման մեջ:

 Renderforest

 Renderforest-ը ՏՏ ընկերություն է, որը թույլ է տալիս ինքնուրույն ստեղծել տարատեսակ տեսանյութեր, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր և գրաֆիկական դիզայն։ Ընկերությունը դասվել է 2019թ.-ի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերություների շարքին՝ ըստ G2 Crowd վերլուծական կայքի։ Այժմ Renderforest-ն ունի շուրջ 10 միլիոն օգտատեր, ովքեր ստեղծել են 15 միլիոնից ավելի նախագծեր։

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը գերժամանակակից STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Հանդիսանալով ուսանողների և երիտասարդ մասնագետների համար ստեղծված հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց` նպատակն է հետապնդում կապեր հաստատել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը: 15,000 ք.մ. մակերես զբաղեցնող շինությունը կտեղակայվի 1.5 հա տարածքի վրա` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից:

Համալիրը կծառայի որպես համագործակցության բաց հարթակ` ներառելով  կրթական ծրագրերի համար ենթակառուցվածքներ, STEM հետազոտական լաբորատորիա և կոնֆերանս դահլիճ: Այս աշխույժ համայնքի մեջ ընգրկվելու է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 Zero

Զիրոյի արտադրատեսակների առաջին խումբը ստեղծվել է իրավաբանական ոլորտի առաջնային խնդիրներից մեկի` էլէկտրոնային նամակների փոստային կառավարման խնդիրը լուծելու համար: Մեր ժամանակներում իրավաբաններն իրենց բջջային սարքերով իրականացնում են ավելի ու ավելի մեծ ծավալի աշխատանքներ: Դա հանգեցնում է իրավաբանական ընկերությունների եկամտաբերության կորստի, քանի որ այդ ծավալի պարագայում իրավաբաններն անկարող են ճշգրիտ գրանցել վճարման ենթակա աշխատաժամանակը: Զիրոյի ծրագրերը` նախատեսված iOS-ի և Outlook-ի համար, արհեստական բանականության միջոցով ավտոմատացնում են էլեկտրոնային նամակագրության ադմինիստրատիվ գործառույթները և նպաստում իրավաբանների աշխատանքի արդյունավետությանն ու եկամտաբերությանը:

 Fronty

 Fronty-ն աշխարհում առաջին ծառայությունն է, որն արհեստական ինտելեկտի միջոցով գեներացնում է վեբ-կայքեր տրված դիզայնի կամ նկարի հիման վրա: Հիմնադրված լինելով Upwork հարթակում ամենահաջողակ ֆրիլանսերներից մեկի կողմից, Fronty-ն կարողանում է ստեղծել կայքեր ընդամենը մի քանի րոպեում։ Օգտատերերը հնարավորություն ունեն հեշտորեն ձևափոխել և հրատարակել իրենց կայքերը մեկ վայրում։ Fronty-ն միտված է արհեստական բանականության շնորհիվ խնայել հազարավոր աշխատանքային ժամեր՝ միևնույն ժամանակ բարելավելով պատրաստվող կայքերի որակն ու արագությունը։

 

 

 

 

 

 

 

 

upcoming events


No upcoming events

Recent activities VIEW ALL Activities+

2019-10-10

Երևանում ընթանում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը

Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն արդեն երկրորդ անգամ աջակցում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովի կազմակերպմանը, որը տեղի է ունենում  հոկտեմբերի 11-12-ը։

 

 

 

 

 

 

 

2019-10-02

3rd Regional WE Club successfully held in Sisian

The 3rd Regional WE Club took place in Sisian, Syunik Region on September 27 organised by the consortium of Goris Women Resource Center and Mirhav hotel. The latter are the successors of the WE Club platform in Syunik Region.  The topic of the event was “Art of Sales”.

 

 

 

 

2019-09-02

Think Bigger Think Future

"Think Bigger, Think Future "- the Women Entrepreneurs' Workshop was held on August 28th organised by SMEDA project, aiming at summing up the series of activities on enhancing women entrepreneurship implemented by the project through it WE Clubs, WE Talks and working groups. It gathered leading women entrepreneurs, BMO representatives,  advisers and trainers in Armenia to exchange and share their experiences on successful models for women entrepreneurship, discuss the current challenges and suggest strategic approaches for further development and promotion of women empowerment topic. The event hosted special guests form Germany and Georgia: Tinatin Rukhadze, Jean Elsner and Amelia Omerika, who eagerly shared and presented their success stories with useful tips during the "Mentorship and Coaching for Women Entrepreneurs" event following the workshop.

The message delivered by Tinatin Rukhadze, founder of a consulting company in Georgia, trainer and coach was that if a woman wants to be successful she should be strong and believe in herself, and only after that the rest of the world will believe in what she does. Do not be afraid to try and challenge, be strong and patient on your way to success, this was one of the inspiring messages to the Armenian women entrepreneurs. 

The event was concluded by screening of the film on Women Heroes, produced by EU-SMEDA project: